ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Երբ է ավատվելու 30 տարին

Երբ է ավատվելու 30 տարին
01.12.2014 | 11:40

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարածել է վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են Հայաստանի պետբյուջեից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վնասները փոխհատուցելու համար տրամադրվող գումարներին: Փոխհատուցումների դինամիկան ապշեցուցիչ է՝ Հայաստանի բյուջեն «Հարավկովկասյան երկաթուղիներին» փոխհատուցում է տարեցտարի ավելի ու ավելի մեծ գումարներ: Եթե 2011 թվականի համար փոխհատուցվել է 167 միլիոն դրամ, 2014-ին այդ թիվը տարեցտարի աճելով՝ հասել է 536 միլիոն դրամի: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, ըստ էության, ռուսական ընկերություն է, ստեղծել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որպեսզի կառավարի հայկական երկաթուղին, որն էլ ռուսական երկաթուղիներին հավատարմագրային կառավարման է տրված 30 տարով: Փաստացի՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այնպես է կառավարում հայկական երկաթուղին, որ Հայաստանի հարկատուները ստիպված են տարին տարվա վրա ավելացնել ռուսական կառավարիչներին տրվող փոխհատուցումը, և այն ներկայումս հասել է կես միլիարդ դրամի:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ